Պարտադիր չէ զոհն իրենց տանից լինի, որ գիտակցեն ցավի խորությունը
Փողոցային ոչմի հավաքի չեմ մասնակցում, երեկվա հավաքին պարտավոր էի լինել, պարտավոր էինք լինել յուրաքանչյուրս, սա ուշացած հավաք էր, բայց շատ կարևոր։ Ամեն վատ արարք ունի տուժող և վնասող կողմեր։ Պատերազմի նման ավարտն ու այսքան զոհերի թիվը, կարծես մի սովորական բան էր, որ ոչոք չկանգնեց մեղադրյալի հարթակին, պատասխանատու, ինչու չէ նաև հասարակ մահկանացուների մեջ էլ եղան մարդիկ, ովքեր բավարարվեցին այդ ամենում մեղադրելով հներին, հարցը համարելով փակված։ Քանի անպատժելիություն, ամենաթողություն, անտարբերություն է չորս բոլորը, ժողովրդի առաջ կրկին և հավերժ փակ են իշխանական թիմի դռները, ոչ մի լավ բան չի լինի։ Ուղղակի կուզեմ, որ հայրենակիցներս հասկանան, որ պարտադիր չէ զոհն իրենց տանից լինի, որ գիտակցեն ցավի խորությունը, որ գիտակցեն նաև իրենց իրավունքների սահմանաչափը որդեկորույս ծնողների մոտ։ Պատերազմի ցավը բոլորիս ցավն է, այն ունի մի անուն և մի ազգանուն՝ ՀԱՅՈՑ ԶԻՆՎՈՐ, այսօր չգնահատենք մեր ընդհանուր ցավն ու պայքարենք մեղավորների դեմ, ունենալու ենք հերթական ցավն ու այսքան սերունդ քոքահան անելով, վերջում չենք ունենալու սերունդ տվող սերունդ։ Ուղղակի լինենք ողջամիտ, ազնիվ, գնահատենք իրական արժեքները։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից