«STOP Նիկոլ»․ ՀՀԿ-ական երիտասարդների ակցիան՝ ԱԺ-ի դիմաց
ՀՀԿ-ական երիտասարդները պաստառներով ակցիա են իրականացրել Ազգային ժողովի դիմաց։ Պաստառների վրա եղել են «STOP Նիկոլ», «STOP դավաճանությանը», «STOP ստորացմանը», «STOP թրքացմանը» գրությունները։
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 27-ին, երեկոյան ժամը 18.30-ին, Գարեգին Նժդեհի արձանի մոտից կմեկնարկի «Դիմադրության շարժման» իրազեկման ակցիան։ Նախօրեին իրազեկման ակցիան մեկնարկել էր Սասունցի Դավթի արձանի մոտից:

















































