Ազատության հրապարակում ցուցադրվել է «Մայրիկ» ֆիլմը
Երևանի Ազատության հրապարակում երեկոյան բացօթյա կինոդիտում է կազմակերպվել` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Քաղաքացիները հնարավորություն են ունեցել Օպերայի և բալետի թատրոնի շենքի հարթակում տեղադրված էկրանի վրա դիտելու Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմը։
Հիշատակի ու օգեկոչման այս յուրօրինակ ակցիան կազմակերպել է ընդդիմադիր «5165» շարժումը։

















































