«Սուգը հավերժ է, եթե պայքար չկա...»․ Սոֆի Մխեյան
Այսօր Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցն է։ Արդեն 107 տարի է անցել հայ ժողովրդի դեմ գործված հրեշավոր ոճիրից։ Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս ապրող շատ հայ հայտնիներ անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը՝ հրապարակելով լուսանկարներ, տեսանյութեր։
Հայտնի երգչուհի Սոֆի Մխեյանը նոր գրառում է կատարել՝ անդրադարձել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին։ Նա լուսանկար է հրապարակել երեկ Երեւանում տեղի ունեցած ջահերով երթից։
«Սուգը հավերժ է, եթե պայքար չկա․.. Պայքար 24.04.2022։ Զարթի՛ր, լաո, մըռնիմ քըզի...», - գրել է Սոֆին։

















































