«Կեղծ խաղաղասիրություն եւ հանդուրժողականություն քարոզող ցանկացած ոք դավաճան է»․ Ռուբեն Մխիթարյան
Այսօր Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցն է։ Արդեն 107 տարի է անցել հայ ժողովրդի դեմ գործված հրեշավոր ոճիրից։ Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս ապրող շատ հայ հայտնիներ անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը՝ հրապարակելով լուսանկարներ, տեսանյութեր։
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրառում է կատարել, որում ասվում է․
«Պետք է ընտանիք կազմել, բազմանալ, բայց նաեւ պետք է կռվել եւ կրակել իմանալ:
Պետք է գիրք կարդալ, կրթվել, բայց նաեւ պետք է կռվել եւ կրակել իմանալ:
Պետք է կառուցել, ստեղծել ժամանակակից տնտեսություն, բայց նաեւ պետք է կռվել եւ կրակել իմանալ:
Պետք է զարգացնել բժշկությունը, ուժեղացնել գիտությունը, բայց նաեւ պետք է կռվել եւ կրակել իմանալ:
Մեկ դար անց ժամանակն է գիտակցել, որ պետք է կռվել եւ կրակել իմանալ, որպեսզի կարողանալ ընտանիք կազմել, բազմանալ, գիրք կարդալ, կրթվել, կառուցել, ստեղծել ժամանակակից տնտեսություն, զարգացնել բժշկությունը, ուժեղացնել գիտությունը եւ այլն:
Այլ օրակարգ, կեղծ խաղաղասիրություն եւ հանդուրժողականություն քարոզող ցանկացած ոք դավաճան է:

















































