Միկա Բադալյանը չի կալանավորվել
Միքայել Բադալյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը մերժվել է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Հիշեցնենք՝ ապրիլի 23-ին Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ նախապատրաստվող ահաբեկչության մասին՝ քաղաքացի Մ.Բ.-ի կողմից սուտ հաղորդում տալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Վերջինս ձերբակալվել է:
Նրան մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով, և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան:

















































