ՌԴ դեսպանը՝ Փառուխում տեղի ունեցող իրադարձությունների մասին. պայմանավորվածությունները պետք է անշեղորեն կատարվեն
Մեր դիրքորոշումն այն է, որ եռակողմ համաձայնագրում արձանագրված բոլոր դրույթները պետք է անշեղորեն կատարվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով Արցախի Փառուխ գյուղում տեղի ունեցած իրադարձությունների մասին հարցին։
Նա հավելեց, որ դրան է միտված նաեւ խաղաղապահ զորախմբի գործունեությունը։
«Ինչ վերաբերում է խաղաղապահների թվին, ապա դա որոշված է եռակողմ պայմանագրերով, եւ ես այստեղ ոչինչ ավելացնել չեմ կարող»,-ընդգծեց դեսպանը։
Փառուխի մոտակայքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ դեսպանը հիշեցրեց ՌԴ ԱԳՆ-ի նախկինում հնչեցրած դիրքորոշումը՝ հավելյալ գնահատականներ չտալով։
Պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության մասին հարցին՝ Կոպիրկինը հորդորեց առաջնորդվել ՌԴ ԱԳՆ-ի հայտարարություններով։
Հիշեցնենք, որ Փառուխի իրադարձությունների հետ կապված ՌԴ ՊՆ-ն արձանագրել է Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների խախտման փաստը։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում