Պուտինը եւ Եվրախորհրդի ղեկավարը քննարկել են Ղարաբաղի թեման
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկար հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
«Անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղում կայունության եւ անվտանգության ապահովման թեմային, այդ թվում՝ հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի եւ Շառլ Միշելի վերջին շփումները Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ։ Վերահաստատվել է 2020թ․ նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին եւ 2021 թ․ նոյեմբերի 26-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հիմնարար եռակողմ համաձայնագրերի հետեւողական իրականացման կարեւորությունը։
Այդ համատեքստում Ռուսաստանի նախագահը հայտարարել է տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման ծրագրերի իրականացմանը, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի գործարկմանն ու երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի մշակման հարցով բանակցություններին ուղղված ձեռնարկվող քայլերի մասին»,-ասվում է հայտարարության մեջ։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում