Եկեղեցին պիտի իր անելիքը անի, զանգերը խփելու ժամանակն է
Իրոք իրավիճակը օրհասական է։ Չեմ չափազանցնի, եթե ստեղծված իրավիճակը համեմատեմ Սարդարապատի ճակատամարտից առաջ ստեղծված իրավիճակի հետ։ Միգուցե նաեւ եկեղեցին պիտի իր անելիքը անի, զանգերը խփելու ժամանակն է։ Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը։
«Սյունի՞քը։ Եկեք չառանձնացնենք, էլի։ Սյունիքում հիմա նույն իրավիճակն է, ինչ ամբողջ Հայաստանում։ Սյունիքի տարբերությունը հիմա այն է, որ Սյունիքի բնակչության աչքի համար տեսանելի է այն, ինչ սպասվում է ամբողջ Հայաստանին եթե այս ընթացքը շարունակվի։ Սյունիքցին արդեն տեսնում է այդ հանձնված ճանապարհները»,- նշեց նա։

















































