Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Արցախի ժողովուրդն իր պատմական տարածքում պետք է ինքնորոշված լինի․ Սեյրան Օհանյան
Արցախցին և հայ ժողովրդի մեծամասնությունը ցանկանում է, որ Արցախի ժողովուրդն իր պատմական տարածքում ինքնորոշված լինի իր բոլոր իրավունքներով, այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով լուրը, որ Մոսկվայում Պուտին–Փաշինյան բանակցությունների ընթացքում վերջնական համաձայնություն է կայացվել ԼՂ հիմնահարցի շուրջ, թեև կառավարության մամուլի ծառայությունն ավելի ուշ խմբագրել է այդ հաղորդագրությունը և հանել «վերջնական» բառը։
«Արցախցին և հայ ժողովրդի մեծամասնությունը, գիտակից մասը մեր ժողովրդի ցանկանում է, որ Արցախի ժողովուրդն իր իսկ պատմական տարածքում ինքնորոշված լինի իր բոլոր իրավունքներով, և Արցախը նաև չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որովհետև, նախ՝ Արցախը Խորհրդային Միության փլուզման ժամանակահատվածում Ադրբեջանի հետ մեկտեղ ինքնորոշվել է, և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ կապ չունի Արցախի հետ»,– ասաց նա։
Սեյրան Օհանյանը նշել է, որ Ադրբեջանն ինքը չի ցանկանում, որ Արցախն իր կազմում լինի։ «Որովհետև, եթե ցանկանար, նա իր գործողությունների մեջ կգնար խաղաղության։ Խաղաղության քողի տակ Ադրբեջանն անընդհատ շարունակում է ճնշումները Հայաստանի և Արցախի իշխանությունների վրա»,– ասել է նա։
Անդրադառնալով իշխանությունների նախաձեռնած խաղաղության օրակարգին, Սեյրան Օհանյանն ասել է, որ ոչ ոք չի ասում, որ տարածաշրջանում խաղաղություն չպետք է լինի, սակայն խաղաղության համար պետք լինեն պայմաններ։
«Խաղաղության համար նախ հայ–թուրքական հարաբերությունները հայ–ադրբեջանական հարաբերությունների հետ չպետք է կապեն, որովհետև հենց դա կապում են հայ–ադրբեջանական հարաբերությունների հետ, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունմամբ մեծ քար ենք նետում Արցախի ճակատագրին, և նրա հեռանկարն անորոշ է դառնում։ Եվ մյուսը՝ նույն Ադրբեջանը, արդյո՞ք ցանկանում է ընդունել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եթե Ադրբեջանը պատրաստ է ընդունել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ապա օր առաջ իր զորքերը ՀՀ տարածքից, սահմաններից պետք է հետ քաշի։ Իհարկե, նաև մյուս նախապայմանները, որոնք մեզ համար անընդունելի են։ Օրինակ՝ Հայոց ցեղասպանության հարցը»,– ասաց նա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում