Փողոցն ազատ է, դուք էլ ձեր մասով արեք, ո՞վ է խանգարողը․ Ալեն Ղևոնդյան
Քաղաքագետ Ալեն Ղևոնյդյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«2018-ի «հեղափոխության» օրերին ուսանողներիս 70%-ը հեղափոխություն էր անում․
Այսօր այդ «հեղափոխության» արդյունքում Արցախ ու պետություն ենք կորցնում։
․․․չե"ք ուզում նույն ինտենսիվությամբ ու ջանքով միանալ պետություն ու Արցախ փրկելու դիմադրության գործընթացներին․․․ իրականում գիտեմ, որ ձեր մեծ մասին 2018-ին խաբեցին, ֆռռացրին, իսկ կոնկրետ որոշները լավ փող աշխատեցին ու կարգավիճակ ստացան։ Բայց դա մի կողմ։ Այսօր խնդիրը լիովին այլ է։
Հուսամ ձեր մոտ այն թեզը չի, որ էս ամենից հետո, դուք էլ քաղաքականությամբ չեք զբաղվում, կամ թե ասելու եք էլի նախկիններն են դա նախաձեռնել, այսիքնն նախկինների պետություն փրկելուն մենք չենք մասնակցի, թեկուզ պետությունը կորսվի․․․
Փողոցն ազատ է, դուք էլ ձեր մասով արեք, ո՞վ է խանգարողը․․․
Իրականում ժամանակ չկա․ եթե մինչ օրս մեկ գրամ արժանապատվություն ու քաղաքացիական թասիբ կա, պետք է պայքրի դուրս գալ․․․»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից