Էստեղ մարդիկ չեն հավաքվել որևէ մեկին իշխանության բերելու համար․ Իշխան Սաղաթելյան
Բոլոր նրանք, ում համար թանկ է հայրենիքը յուրովի ամեն մեկը ձևակերպելու է իր
բողոքի ակցիան։ Մենք ունենք ծրագիր սկզբից մինչև վերջ, առաջիկայում
հայտարարություն կանենք և կանցնենք գործի։ Հանուն Հայաստանի և Արցախի հայ
մարդը պետք է դուրս գա պայքարի և վստահեցնում եմ ձեզ, որ այս իշխանությունը
երկար կյանք չունի։ Էստեղ մարդիկ չեն հավաքվել որևէ մեկին իշխանության
բերելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ
Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասները՝ տեսնայութում։

















































