Մենք հասել ենք մեծ և վտանգավոր կետի․ Աղվան Վարդանյան
Կարծում եմ, որ հանրության մեծ մասն արդեն գիտակցում է այս իրավիճակի
կործանարար բնույթը, որին տանում են տեղի ունեցող իրադարձությունները: Այս
մասին հայտարարել է «Հայաստան» ընդդիմադիր խորհրդարանական դաշինքի
պատգամավոր Աղվան Վարդանյանն Ազատության հրապարակում, որտեղ մեկնարկել է
ընդդիմության շարունակական ակցիան:
«Կարծում եմ, որ սա միայն սկիզբն է, եւ առաջիկա օրերին նման նախաձեռնություններ ավելի շատ կլինեն: Արթուր Վանեցյանի նախաձեռնությունը պետք է օրինակ ծառայի շատերի համար: Վստահ եմ, որ առաջիկա օրերին նման նախաձեռնություններ եւ ակցիաներ ավելի շատ են լինելու, եւ դա կբերի համընդհանուր ընդվզման եւ մեր ընդհանուր խնդրի լուծման»,- ընդգծել է Վարդանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։

















































