Մխիթար Գալեյանի մայրն ահազանգել է Եռաբլուրից կատարված գողության մասին
44-օրյա պատերազմի զոհված հերոսներից Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Եռաբլուրից կատարված գողության մասին։
«Ես չգիտեմ ինչ բառով դիմեմ Եռաբլուրի գողերին, լավ դուք խիղճ ունե՞ք, ոնց կարելի ա գիշերը մեքենայով գալ կանգնել ու սրբել տանել ամեն ինչ, անգամ խաղալիքներ, ու շատ լավ ա եղել, որ ծեծ եք կերել ու էն բանից հետո, որ մուննաթ եք եկել, թե բա «կարող ա սոված մեռնեմ»։ Տո պիտի սատկեիր, բայց նման բան չանեիր ու էն էլ ընտանիքով»,- գրել է նա՝ նշելով, որ ինքը դեմ չէ, եթե կոնֆետ են վերցնում, բայց նպատակային թալանն անընդունելի է։
«Խնդրում եմ չասեք, դրած ա թող տանեն, էտքանը լավ հասկանում ենք, բայց դա օգտվել չի, դա գողություն է սրբավայրից»,- նշել է նա։

















































