Ստեփանակերտում քաղաքացին կրակահերթ է արձակել ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի անձնակազմի ուղղությամբ. կա զոհ
Ստեփանակերտում զինված քաղաքացին մուտք է գործել ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 2-րդ հարկ եւ
ինքնաձիգով թիրախային կրակահերթ արձակել ծառայություն իրականացնող անձնակազմի ուղղությամբ, կա զոհ: Այս մասին հայտնում են ԱՀ Ոստիկանությունից:
«Ապրիլի 16-ին ժամը 22:25-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Սերգո Շաքարյանը (ծնված 1969թ.) ապօրինի մուտք է գործել Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոցի փողոցում տեղակայված ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 2-րդ հարկ և իր մոտ առկա «АК-74» տիպի ինքնաձիգով թիրախային կրակահերթ արձակել ծառայություն իրականացնող անձնակազմի ուղղությամբ:
Ոստիկանության ավագ տեսուչ հերթապահ Ժ.Ե.-ն կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է:
Այնուհետև Սերգո Շաքարյանը նույն նպատակով հետապնդել է ՕԿԿ կրտսեր տեսուչ հերթապահ Ա.Խ.-ին, սակայն վերջինիս հաջողվել է խուսանավել:
Քիչ անց Ս.Շաքարյանը բերման է ենթարկվել ոստիկանություն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Սերգո Շաքարյանը ձերբակալվել է:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում