Ցուկերբերգը չափազանց մեծ իշխանություն ունի սոցցանցերում. Իլոն Մասկ
Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը մեղադրել է Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգին հանրային բանավեճը չափազանց ուժեղ վերահսկելու մեջ։
«Ինչ վերաբերում է ԶԼՄ-ներում սեփականությանը, նկատի ունեմ, որ կա Մարկ
Ցուկերբերգ, ում պատկանում է Facebook-ը, Instagram-ը եւ WhatsApp-ը, եւ
բաժնետոմսերի կառուցվածք, որտեղ Մարկ Ցուկերբերգ XIV կշարունակի վերահսկել
այդ կազմակերպությունները»,- ասել է Մասկը՝ ըստ երեւույթին նկատի ունենալով
թագավոր Լուի XIV-ին՝ «Արեւ Աստծուն», ում հարստությունն ու իշխանությունը
հսկայական էին:
«Մեզ մոտ Twitter-ում նման բան չի լինի»,- հավելել է Մասկը, որը ներկայում
հավակնում է գնել Twitter-ը ավելի քան 40 միլիարդ դոլարով:
Իր պոտենցիալ սեփականության մասին Մասկն ասել է, որ ցանկանում է
հնարավորինս շատ բաժնետերերի պահպանել: Ներկայում նրան է պատկանում
Twitter-ի 9.1 տոկոսը:
Ըստ Daily Mail-ի, Մասկը նաեւ հայտարարել է, որ ցանկանում է Twitter-ի
ալգորիթմը բաց եւ թափանցիկ պահել եւ թույլ տալ կայքին սխալվել հօգուտ խոսքի
ազատության, այլ ոչ թե գրաքննության: Մասկը հավելել է, որ Twitter-ը կարող
է որպես «խոսքի ազատության ներառական հարթակ» հանդես գալ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից