Երեկոյան կմատուցվի Ճրագալույցի սուրբ պատարագ
Այսօր՝ ապրիլի 16-ին, Սուրբ Հարության՝ Զատկի օրվան նախորդող ավագ շաբաթն է։ Երեկոյան կմատուցվի Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ավարտին կազդարարվի Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը:

















































