Այնպիսի զգացողություն է, որ քո երեխուն քո առաջ մորթում են. Մովսես Հակոբյան
Մի քանի օր է՝ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները բացեիբաց խոսում են Արցախը Ադրբեջանին հանձնելու մասին՝ ասելով, որ Արցախը Ադրբեջանի կազմում ապագա ունի։ Oragir.news-ը թեմայի առնչությամբ զրուցեց Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի հետ:
- Պարոն գեներալ, մի քանի օր է՝ իշխանականները խսում են Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու մասին, ասում են, որ Արցախը Ադրբեջանի կազմում ապագա ունի։ Դուք երկար տարիներ եղել եք Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանել եք Արցախի անվտանգությունը, Ձեր կարծիքով՝ Արցախը Ադրբեջանի կազմում ապագա ունի՞։
- Ո՞ւմ համար։
- Հայ ժողովրդի։
- Հայ ժողովուրդը 2 մասի է բաժանված։
- Իսկ արցախահայությա՞ն համար։
- Մեծամասնության համար՝ ոչ։
- Տպավորություն չունե՞ք, որ Արցախը Ադրբեջանի հետ մնացել է միայնակ։
- Դա այդպես է 2021 թվականի նոյեմբերի 9-ից։ Ես իմ հարցազրույցներում ասում եմ, որ այդ փաստաթղթի էությունը չեն հասկացել։ Իհարկե, վարչապետը հասկացել է, սա ընդամենը ապաշխարում է, ինչ որ կատարվել է։
- Այսինքն՝ այն ժամանակ էլ է հասկացել, որ Արցախը ամբողջովին Ադրբեջանին է թողնելու և ստորագրե՞լ է։
- Ինքը նոյեմբերի 9-ին է ստորագրել այդ փաստաթուղթը, նոր չի ստորագրել։
- Պաշտպանության բանակը հիմա գոյություն ունի՞, եթե Ադրբեջանը հարձակում գործի, Արցախը կկարողանա՞ ինքնապաշտպանվել։
- Միայնակ՝ ոչ։
- Դուք, որպես Ձեր կյանքը բանակին նվիրած մարդ, ի՞նչ զգացողություններ եք ունենում, երբ իշխանությունները խոսում են Արցախը հանձնելու մասին։
- Այն զգացողությունն է, որ քո երեխուն քո առաջ մորթեն։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում