Սրտի ի՞նչ հիվանդություններ կարող են սպառնալ ալերգիա ունեցողներին
Ալերգիա ունեցողների մոտ ավելի մեծ է հիպերտոնիայի եւ սրտի հիվանդությունների առաջացման վտանգը։ Այս մասին նախազգուշացրել են Շենչժենի համալսարանի (Չինաստան) գիտնականները։
Մասնագետներն ուսումնասիրել են 18-57 տարեկան 10 000 մարդու տվյալները։ Նախագծի մասնակիցներից յուրաքանչյուրը տառապում էր ալերգիայի ինչ-որ տեսակով՝ սննդային, մաշկային կամ շնչական։ Փորձարկվողների հետազոտումներն ու զննումները ցույց են տվել, որ 39 եւ ավելի մեծ տարիքի մարդիկ, որոնք ալերգիա են ունեցել, ավելի շատ են ենթակա եղել սիրտ-անոթային հիվանդությունների առկայության վտանգին։ Մասնավորապես, ալերգիայով մարդիկ ավելի շատ են հիպերտոնիայի, սրտի իշեմիկ հիվանդության հակում ունեցել։
Գիտնականների խոսքով՝ ալերգիա ունեցողների այս հակումը կարող է բացատրվել հակահիստամինային դեղերով բուժմամբ, ավելի ճիշտ՝ դրանց կողմնակի ազդեցություններով։ Այդ դեղերը կարող են նեղացնել անոթները, ինչը կնպաստի դրանց պատերի վրա արյան ճնշման բարձրացմանը։ Հաշվի առնելով հակահիստամինային դեղերի այս առանձնահատկությունը՝ ալերգիա ունեցող մարդկանց, որոնք ընդունում են այդ դեղերը, գիտնականները խորհուրդ են տալիս հետազոտել սրտի վիճակը՝ պարզելու համար հնարավոր իշեմիան։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից