Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

«Եթե Փաշինյանը Երևանում նստած հրաման չտար՝ գյուղը կպահեինք, ես պարզ բան եմ ասում՝ հրամանը գալիս էր Երևանից․ այդպես էլ կգրեք». Շեխերից տեղահանված բնակիչ

Ստեփանակերտի տուն-ինտերնատում այսօր քիչ թվով ծերերի կողքին ապրում են Արցախի տարբեր տարածքներից բռնի տեղահանված ընտանիքներ՝ Շուշիից, Հադրութից, Քաշաթաղից և Ադրբեջանի կողմից օկուպացված այլ վայրերից:

Տուն-ինտերնատն այսօր ապրում է մեկ ընտանիքի նման՝ միայնակ ծերերն իրենց համար ժամանակավոր ընտանիք են գտել, իսկ տեղահանվածներն էլ՝ իրենց գլխին տանիք, քանի որ մինչև տուն-ինտերնատ հասնելը շատ դժվարություններ են հաղթահարել:

Պատերազմից հետո հաշմանդամություն ունեցող քրոջ հետ տուն-ինտերնատում է տեղավորվել նաև Մարտունու շրջանի Շեխեր գյուղի բնակիչ, 68-ամյա Ժասմինա Մելքումյանը։

Երբ տուն-ինտերնատի աշխատակիցը մեր խնդրանքով տիկին Ժասմինայի մոտ էր բարձրացել ու հարցրել, թե հյուր կընդունի՞ ու մի քանի հարցերի պատասխանի, տիկին Ժասմինան բավականին երկար էր մտածել, հետո պատասխանել էր՝ եթե «այդ ՔՊ-ականներից են, ես դրանց տեսնել չեմ ուզում»:

 Մի քանի րոպե սպասեցինք նրա սենյակի դռան մոտ, հետո տիկին Ժասմինան դուռը բացեց ու ասաց․ «Եթե այդ քայլողներից եք, դե, ՔՊ-ական, էլի, ես խոսելու բան չունեմ»:

Տուն-ինտերնատի մեկ այլ աշխատակից անմիջապես միջամտեց. «Լրագրող է, եկել է հետդ խոսի, տանի հրապարակի, պատմի՝ ինչպես կարողացար միայնակ քրոջդ գիշերով դուրս բերել Շեխերից»:

Ժասմինա Մելքումյանը ժպտաց ու հրավիրեց սենյակ:

Փոքրիկ սենյակի երկու անկյուններում տեղավորված էին նրա և քրոջ մահճակալները, մահճակալներից մեկի կողքին փոքրիկ սեղան էր՝ վրան մի քանի բաժակ, ափսե, պատառաքաղ, դանակ, իսկ մյուսի կողքին՝ փոքրիկ զգեստապահարան: Ահա այն ամենը, ինչ պատերազմից հետո մնացել է տիկին Ժասմինային:

Ժասմինա Մելքումյանը, սակայն, նեղվում է ոչ թե սենյակի փոքրությունից ու իր այսօրվա կյանքից, այլ հայրենիքի աստիճանաբար փոքրացնելուց՝ մաս-մաս անելուց ու բաժանելուց:

«Իմ հայրը ծնվել ու մեծացել է Շեխեր գյուղում, սովորել է Բաքվում, աշխարհագրագետ է: Ես էլ եմ ծնվել Շեխերում, 9 տարի Երևանում եմ սովորել, այնուհետև՝ Գյումրիում, նախկինում՝ Լենինական: Դեռ այդ ժամանակից մարդկանց մեջ բաժանում էին դնում՝ հայաստանցի, ղարաբաղցի, ապարանցի, բեյրութցի․․․ Դա ո՛չ Սերժ Սարգսյանն է արել, ո՛չ էլ Քոչարյանը, դա եղել է, իմքայլականներն էլ խորացրել են:

Ղարաբաղցին իրենց ի՞նչ է արել, օրերս տեսա՝ Արցախի դրոշակը հանեցին, ինչի՞ համար, ո՞ւմ են ուրախացնում: Հիմա մենք ի՞նչ անենք, սա մեր հողն է, մենք այստեղ ենք ծնվել, ո՞ւր գնանք: Տունս ու այս տարիների ստեղծած ամեն ինչը թողեցի Շեխերում ու դուրս եկա, ոչինչ չունեմ հիմա, բայց ես այստեղից որևէ տեղ չեմ գնա:

44-օրյա պատերազմի ժամանակ մեզ որևէ մեկը չի տարհանել, գյուղից մարդիկ դուրս են եկել՝ ով ինչպես ու երբ կարողացել է: Ես Շեխերում մնացել եմ մինչև հոկտեմբերի 16-ը: Այդ օրը Հադրութի կողմից մենք շատ զոհեր ենք տվել, մի «բայրաքթար» չի եղել, է՜, մի քանի տասնյակ էին: Դրանք թափում են վերևից, ներքևից էլ ոչխարների նման իրար հետևից գալիս էին: Մերոնք դիմադրում էին, բայց ինչ…

Եթե ես մենակ լինեի՝ մինչև վերջ կմնայի գյուղում, բայց հաշմանդամություն ունեցող քույրս հետս էր, իրեն պետք է հանեի գյուղից:

Հոկտեմբերի 16-ի գիշերը, ժամը 3-ին դուրս եկանք գյուղից: Ճանապարհ կա դեպի Կարմիր Շուկա, տարածքները շատ լավ գիտենք, այդ տարածքներով, անտառների հատվածով դուրս եկանք: Ձեռքիս «բատարեյկա» էի պահել ու գիշերով փորձում էինք արագ դուրս գալ, ոչինչ չեմ վերցրել, մի քանի շոր քրոջս համար եմ վերցրել, որովհետև անձրև էր գալիս: Ես մտածում էի՝ Կարմիր Շուկայում մի երեք օր սպասենք, տեսնենք՝ ինչ է լինում, կարող է հետ գնանք Շեխեր: Քրոջս այդ ցեխերի միջով մի քիչ բերում էի, հետո հետ էի գնում՝ շորերն էի բերում, այդպես՝ մինչև Կարմիր Շուկա: Մեր մեջ ուժ չէր մնացել, 15-16 օր չէինք քնել: Մենք գնացինք Գորիս, հետո պատերազմից հետո եկանք Ստեփանակերտ, դատարկ տուն չէինք գտնում, պատահական եկել ենք այստեղ՝ գտել»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Ժասմինա Մելքումյանը:

Թեպետ նա Շեխերում է թողել իր հայրական տունը, հիշողությունները, կյանքի լավագույն տարիները, բայց ասում է՝ կարևորը՝ ժամանակին կարողացել է քրոջը դուրս բերել գյուղից, քանի որ, եթե մի քան ժամ էլ ուշ դուրս գային, թշնամին կմտներ գյուղ ու կկոտորեր:

«Բա մարդն իր քրտինքով ամեն ինչ ստեղծի, գան՝ վերցնեն ու տան թուրքի՞ն: Եթե Փաշինյանը Երևանում նստած հրաման չտար, գյուղը կպահեինք, ես պարզ բան եմ ասում, չեմ էլ վախենում, այդպես էլ կգրեք:

Հադրութից մեր ամբողջ զորքը եկել էր, գյուղի հատվածում էր, հատուկ ծառայությունները կանգնած էին, ինչո՞ւ նահանջի հրաման տվեցին: Հրաման տվեցին, թե զորքը պետք է գնա Հերհեր, լցրեցին՝ տարան, հիմա այդ տղաները չկան, ինչո՞ւ: Մենք շատ կամանդիրներ ունենք, ինչո՞ւ թույլ չտվեցին՝ մտնեն պաշտպանության մեջ, թույլ չտվեցին, որովհետև գիտեին, որ արցախցին ազատագրված հող հանձնող չէ, հանձնելու հրամանը գալիս էր միայն Երևանից:

Կամ՝ Արծրուն Հովհաննիսյանն ամեն օր ասում էր՝ խուսանավում ենք, հա խուսանավում եք, կարո՞ղ եք բացատրել, դա ո՞րն է: Ես զարմանում եմ՝ ինչպե՞ս էիք նրան հավատում, մենք այստեղ նստած մտածում էինք՝ ինչո՞ւ է ստում»,- հավելեց նա:

Նա պատմում էր ու այդ ընթացքում հեռախոսում պահպանված Շեխերի իրենց երկհարկանի տան լուսանկարներն էր ցույց տալիս: 

«Վերևից նկարահանել են գյուղը, այդ նկարների մեջ տունս տեսել եմ: Լավ է՝ թշնամին հիմնահատակ չի քանդել, պատուհաններն է հանել: Հիմա ասեք, մարդ այդ ամենը տեսնելուց հետո ինչպե՞ս հանգիստ ապրի:

Ախր, Նիկոլ Փաշինյանը 2000 թվականից արդեն ծախված էր, թուրքի ագենտ է, դրան ո՞վ էր հավատում: Ես ինչ ասում եմ, իմ ասածների տերն եմ, ոչ մի բանից էլ չեմ վախենում: Լևոնն էլ, Նիկոլն էլ դավաճան են: Ասում են՝ Սերժն է ծախել, Սերժը Հայաստանը ոտքի կանգնեցրեց, իսկ արցախցին էլ հանգիստ այստեղ տուն էր ստեղծում, ես իմ երկհարկանի տանը կից նոր շինություն էի սարքում, բա հիմա ինչո՞ւ իմ գյուղում չեմ:

Այստեղից մինչև մեր գյուղ 40 րոպեի ճանապարհ է, ես չեմ կարողանում մտնեմ իմ գյուղ…

Ամեն ինչ այսպես չի կարող մնալ, վերջում պատերազմ է լինելու ու ավարտվելու է արցախցու հաղթանակով: Ես այսքանը գիտեմ:

Հույսն իմ մեջ ամեն տեղից է, մենք «չոր կող» ղարաբաղցի ենք, ինչ ասում՝ այն էլ անում ենք, կին թե տղամարդ, իրար թիկունքի կանգնած ենք: Գյուղից դուրս գալուց հետո, բնակիչներով իրար հետ կապ ենք պահում, մեր գյուղապետն էլ հաճախ այցելում է մեզ: Հեշտ չէ մեզ համար, մենք ամեն ինչ մեր աչքով տեսել ու մեր մաշկի վրա զգացել ենք:

Ձեր Փաշինյանը խոսում է խաղաղությունից, իրեն փոխանցեք, թող պատմություն սովորի, հասկանա, էլի, Հայաստանի աշխարահագրական դիրքը: Գուցե ինքը գիտակցում է՝ ինչ աղետ է բերել Արցախի գլխին, բայց փողն ու իշխանությունն իր համար քաղցր է: Եթե իրեն փող էր պետք, թող ղարաբաղցիներին ասեր, մենք փող կհավաքեինք՝ կտայինք իրեն»,- եզրափակեց Ժասմինա Մելքումյանը:

Երբ տուն-ինտերնատից դուրս էինք գալիս, բակում հանդիպեցինք 91-ամյա արցախցի տատիկի, ով իմանալով, որ Երևանից եմ եկել, հարցրեց. «Փաշինյանը դեռ կա՞, լա՞վ է ապրում, հանգի՞ստ է ապրում»:

Հետո տուն-ինտերնատի աշխատակիցը պատմեց, որ այդ կինը շուշեցի է, պրոֆեսիոնալ դաշնակահարուհի է եղել, դասավանդել է դպրոցում:

Պատերազմի ժամանակ որդու գերեզմանոցը մնացել է Շուշիում, մյուս տղան նրան առժամանակ տարել է Երևան, բայց չի կարողացել մնալ այնտեղ, ասել է՝ ինձ տարեք գոնե Ստեփանակերտ, որ տղայիս գերեզմանին մի քիչ մոտ լինեմ:

Տուն-ինտերնատում շատերն են այսպես՝ չեն կարողանում հեռանալ Արցախից՝ որդու, ամուսնու, եղբոր, ծնողների գերեզմաններն են այստեղ, իրենց ինքնությունն է Արցախում, առանց որի որևէ այլ տեղ չեն կարողանում ապրել: