ԱԱԾ տնօրենը երեկ մեկնել է Արցախ
Ապրիլի 13-ին Արցախ է մեկնեկլ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, այս մասին տեղեկացնում է Hraparak.am–ը՝ նշելով, որ ընդդիմադիր պատգամավորները Երեւան վերադառնալու ճանապարհին տեսել են, թե ինչպես է նա հատում Արցախի սահմանը։
«Մենք ընդամենը կարող ենք ենթադրություններ անել․ կա՛մ Նիկոլ Փաշինյանը բանագնաց է ուղարկել Արցախ, որպեսզի նա տեղում ուսումնասիրի իրավիճակն ու զեկուցի իրեն, կա՛մ ԱԱԾ տնօրենը մեկնել է Արցախում որոշակի գործողություններ իրականացնելու նպատակով, կամ էլ հնարավոր է՝ գնացել է ռուս խաղաղապահների հրամանատարության հետ հանդիպելու համար»,– գրում է կայքը։
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին ռուս խաղաղապահները ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չէին տվել մուտք գործել Արցախ։ Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ելույթի ժամանակ հայտարարել էր, թե միջազգային հանրությունը պահանջում է, որպեսզի իջեցնեն Արցախի կարգավիճակի նշաձողը։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր հերթին հայտարարել էր, որ Արցախի համար անթույլատրելի են Արցախի կարգավիճակի վերաբերյալ Ադրբեջանի մոտեցումները։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում