Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Արցախցիներ, Հայաստանի քաղաքացիներ, ձեզ հայրենիք պե՞տք է

Մի քանի օր առաջ պահանջում էինք, որ ընդդիմությունը Ազգային ժողովի նիստերին չմասնակցի, ասելիք չունի այս հողատուների հետ նույն դահլիճում։ Այսօր, տեսնելով խորհրդարանի հակապետական, հակահայկական, հակամարդկային ելույթները, հասկացանք, որ ճիշտ է այլևս չմասնակցելը, թունավոր մթնոլորտում չգտնվելը։ Բայց եթե ներկա լինեին, գոնե ՔՊ-ականների ելույթները կընդմիջվեին պետականամետ խոսքերով։ Ամբողջ աշխարհի հայությունը, մեր թշնամի երկրների ժողովուրդները ուղիղ եթերով հետևում էին, թե ինչպես են Հայաստանի ազգային ժողովում Յան-ով վերջացող ազգանուն ունեցող մի շարք մարդիկ դարձել Ալիևի ու Էրդողանի փաստաբանը։ Արթուր Հովհաննիսյան, Լենա Նազարյան, Լուլու, Վահագն Ալեքսանյան, Հովիկ Աղազարյան, Գուրգեն Արսենյան, Նովրուզի սիրահար Մարիա Կարապետյան, Նիկոլ Փաշինյան․ թող ինձ ներեն էն բոլոր մյուսները, որոնց անունները չնշեցի։ Տպավորություն էր, թե Ալիևը SMS-ով ողարկել էր ելույթների տեքստերը։

Էն մեկն ասում է դե պատերազմում ձախողվեցինք, ի՞նչ եք ողբերգություն սարքել, զոհվել-զոհվել են։ Իր տղերքը ողջ են, իր տղերքը հեղափոխությունից հետո պաշտոնի են, ինքը առաջ խոպան էր գնում, հիմա կարող է քեշով տուն առնել, իր համար ողբերգություն չկա, չի հասկանա ձեր ցավը։ էն մեկն ասում է հայը չի կարող ատել թուրքերին, էն մեկն ասում է՝ սխալ են արել, որ ասել են՝ Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։ Էն մի կինն էլ ուրախացել է, որ Հայաստանից Արցախ գնալ չեն թողնում։ Մնում է էդ ելույթներն էլ թուրքերենով ունենաք ու պըրծ։ Լսելով ՔՊ-ականների էսօրվա ելույթները՝ մտածում ես, որ մի հատ համաշխարհային ջրհեղեղ է պետք, որ խորտակվի ամեն ինչ ու զրոյից կառուցվի ամեն բան։

Մարդիկ բացահայտ ասում են՝ պետք է հանձնենք Արցախը, թող հայերն ապրեն Ադրբեջանի դրոշի տակ, թող գան թուրքերը լցվեն Հայաստան, եղբայրություն կանենք։ Էս ֆոնին էլ Թուրքիայի արտգործնախարարն ասում է՝ ինչի՞ ենք հաջորդ հանդիպումը գնում երրորդ երկրում անենք, գնանք Հայաստանում ու Թուրքիայում անենք, Երևանում մեզ սիրում են։ Դե այս ամենը թուրքերն ու ՔՊ-ն էր։ Իսկ դու՞, ժողովուրդ, պատրա՞ստ ես։ Եթե ոչ, բա ո՞ւր ես։ Ծայրահեղ իրավիճակում ենք, բոլորը հասկանում են, պետք են քայլեր։ Բոլորը նայում են ընդդիմությանը, ճիշտ են անում, բայց ոչ մեկ չի ասում լավ, բա ե՞ս ինչ եմ անում, բացի մուննաթ գալուց։

Նիկոլն ասում էր, որ իրավունք չունի Արցախի անունից բանակցել․ բայց արդեն երկու օր է՝ ԱԺ ամբիոնից բացահայտ խոսում է Արցախը հանձնելու մասին, առանց արցախցիների կարծիքը հաշվի առնելու։ Ի՞նչ են անում արցախցիները, ո՞ւր են։ Չեմ հասկանում, Ձեր համար մե՞կ է, թե՞ մեկ չէ։ Արայիկ Հարությունյանը, էն հողատուն ինչոր քննարկումներ է անում անհասկանալի։ Ո՞ւր ես, ինչո՞վ ես զբաղված։ Ձեզ համար մեկ է՞, թե ինչ է անում Նիկոլը ձեզ հետ, ո՞ւր են ձեր արմատական հայտարարությունները, ռադիկալ քայլերը, ո՞ւր են ձեր բողոքի գործողությունները։ Թե բա՝ ռազմական դրություն է։ Հանեք էդ դրությունը, գործողությունով ցույց տվեք կո՞ղմ եք Ադրբեջանի տակ ապրելու, թե չէ։ Ասեք ձեր խոսքը։

Նիկոլը սահմանագծում է անում Ալիևի գծած քարտեզով, առաջինը տուժելու է Սյունիքը, հետո Գեղարքունիքը, հետո Տավուշը։ Ո՞ւր են էդ մարզերի ժողովուրդը, ինչո՞վ եք զբաղված դուք, ձեզ համար մեկ է՞ ինչ է լինում ձե հետ։ Շարունակելու եք ինտեռնետից հետևել ու մեղադրել ո՞ւմ։ Քա՞նի օր է՝ ընդդիմությունը քաղաքներով պտտվում է, բա հելեք աջակցեք։ Կարող ա՞ էդ հայրենիքը միայն խորհրդարանի ընդդիմությանն ա։

Ժամանակ չկա, առաջ մեկ-երկու ՔՊ-ական էր թուրքի քարոզ անում, հիմա ամբողջ թիմն է անում, իրար հերթ չտալով, բացահայտ։ Ասում են պետք է հանձնենք, մենակ Ղարաբաղը չէ, Հայաստանից էլ լիքը բաներ։ Ժամանակ չունես արդեն, ժողովուրդ, ինչո՞վ ես զբաղված։ Այո, ժամանակ չկա, և ընդդիմությունը պետք է մարտավարությունը փոխի, անցնի հստակ, ակտիվ փողոցային պայքարի: Բայց պետք է հստակ քայլերով թև ու թիկունք լինի ժողովուրդը Հայաստանում և Արցախում։ Արցախի առաջին հերթին իշխանությունները, հասարակական-քաղցաքական շրջանակները պետք է բացեն արցախի Հանրապետության անկախության հռչակագրի դրույթները ու կարդան՝ հավատարի՞մ են, թե ոչ, եթե այո, ուրեմն պետք է քայլերի դիմել։ Հանձնելու գործընթացը սկսում է ապրլի վերջին 15 օրից, ժամանակ չկա։

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ կարող էր էնպես անել, որ ձեր տղերքը չզոհվեին, բայց տարել ու փաստացի սպանել է տվել։ Զոհերի հարազատներ, ասելիք չունե՞ք։ Ձեր վիշտն էլ ենք հասկանում, սգում ենք ձեզ հետ միասին, բայց պետք չէ փակվել էդ վշտի մեջ։ Այ էդ ձեր բոլորի հնազանդության պատճառով է, որ Լենա Նազարյանը հայտարարում է, թե զոհերի հարազատները համաձայն են իրենց հետ։ Դուք եք բերել ձեր տղերքին, ծանր պահել եք, զոհվել են մեկ մարդու պատճառով, ասելիք չունե՞ք, վերքը տիրոջն է ցավ տալիս, ձեր վերքը ձեզ ցավ չի՞ տալիս։ Գերիների հարազատներ, Նիկոլն ասում է, որ ձեր տղերքը կարող ին գերի չընկնել, բայց ինքը մատը մատին չի խփել ու ընկել են, նորմալ է՞ ձեզ համար, տեղավորվում է՞ էդ սաղ։ Ո՞ւր եք դուք, ինչո՞վ եք զբաղվում։

Առաջ Երևանից ու տարբեր շրջաններից զինծառայողների ծնողներին ավտոբուսներով տանում էին Արցախ՝ իրենց ծառայող տղերքին այցի՝ նրանց ապրելու, ծառայելու պայմանները տեսնելու համար։ Անձամբ ես 5 անգամ գնացել-լուսաբանել եմ, տեսել եմ, թե ոնց էին ծնողները հանգստանում, երբ տեսնում էին, որ իրենց զավակների սնունդն էլ էր նորմալ, հագ ու կապն էլ, ապրելու տեղն էլ։ Էն ժամանակ իշխանությունն ասում էր ծնողներ, ձեզ անվճար տանում ենք ձեր զավակներին տեսնելու։ Իսկ էսօր հայտարարում են, թե ապրիլի 18-ի մեռելոցին Արցախից ծնողներին անվճար կտեղափոխեն Երևան՝ Եռաբլուր՝ իրենց զոհված զավակերին այցի։

Էս ամենը ո՞նց եք դուք կարողանում հաղթահարել։

Երիտասարդներ են հանդիպում, իրենք իրենց կյանքով, տարբեր ոլորտներում։ Ասում են մի անգամ ոտքի ելանք տեսանք սխալվել ենք, էլ ոտքի չենք կանգնի։ Էդ ինչի՞, բա մեկ անգամ ոտքի ելաք, մեզ գցեցիք էս ճահճի մեջ, հիմա դուք էլ եք հիասթափված, մենք էլ, բայց պետք է հաղթահարել ու ի վերջո ավարտել ամեն ինչ։ Մարդը ԱԺ ամբիոնից ելույթ ա ունենում, ասում ա մեզ պետք չեն մեր բարձունքները, մեզ պետք է խաղաղություն, ի՞նչ տարբերություն որ երկրի կազմում կապրենք, թող նախագահի ազգանունը Խաչատուրյան չլինի,Ալիև լինի, ի՞նչ եք խառնվել իրար։

Եթե ընդդիմությունը դուրս է գալիս փողոց, ժողովուրդը կանգնում է ոտքի, դիմակայում է, այս պետականակործան ծրագրին, ուրեմն արժանի ենք ունենալու Արցախ, Սյունիք, անկախ պետություն, պետականություն։ Կամ հեռանում է այս իշխանությունը կամ հեռանում է հայ ժողովուրդը, սա է ընտրությունը։ Երրորդ տարբերակ չկա։ Այսօր ազդակներ հնչեցին, որ վաղը արդեն նոր քարտեզներ են փոխելու Հայաստանում, ու մենք չգիտենք մեր երկրի որ մի տարածքը արդեն մեջը չկա։

Կարճ ասած՝ ՔՊ-ական իշխանությունը, ժողովրդի անունից իշխանության եկածները պետության թաղումն են կազմակերպում։ Հիմա ուզում եմ իմանալ՝ ժողովուրդը կո՞ղմ է դրան, թե՞ դեմ է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, Արցախի Հանրապետության քաղաքացիներ, դուք ապրել ուզո՞ւմ եք, դուք պետություն ուզո՞ւմ եք։ Մեր երկու պետությունները մեզ պե՞տք են։