Արցախը երբևէ չի կարող Ադրբեջանի կազմում լինել ոչ մի կարգավիճակով. Արտակ Բեգլարյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական կեղծ պնդումներին ու հայտարարություններին:
Արտակ Բեգլարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 12-ին կառավարության նիստում հերթական հայտարարություններն ու կեղծ պնդումներն է կատարել Արցախի վերաբերյալ:
«Չնայած Ալիևի պնդումներին՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել, և պետք է միջազգային աջակցությամբ կարգավորվի՝ առաջնահերթորեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ ու անսահմանափակ իրացման միջոցով: Ի լրումն իրավական ու պատմական բավարար հիմքերի՝ վերջին 34 տարվա ցեղասպանական քաղաքականությունը հայության հանդեպ և համակարգային հայատյացությունն Ադրբեջանի կողմից լրացուցիչ հիմքեր են եզրահանգելու, որ Արցախը երբևէ չի կարող Ադրբեջանի կազմում լինել ոչ մի կարգավիճակով»,-նշել է Արտակ Բեգլարյանը:
Արցախի Հանրապետության պետական նախարարը նշել է, որ Արցախի զինված ուժերը Փառուխից ու Քարագլխից երբևէ կրակ չեն բացել Խաչենի ջրամբարի ու Ակնայի (Աղդամի) ուղղությամբ, և եթե Ալիևն ունի հակառակն ապացուցող փաստեր, թող հրապարակի: Այնինչ Փառուխի գրավմանը նախորդող շաբաթների ընթացքում Ադրբեջանն էր սադրում՝ ականանետերով կրակելով խաղաղ բնակավայրերի ուղղությամբ:
Նա ընդգծել է, որ գազատար խողովակը դիտավորյալ պայթեցնելուց հետո այն ձգձգումներով վերականգնելն ընդհանրապես բարի կամքի դրսևորում չէ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում