Նիկոլը վերջնականապես գծեց հայության ընտրության սահմանագիծը՝ Արցախի հետ կամ առանց նրա․ Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է Արցախի վերաբերյալ ապրիլի 13-ին ԱԺ–ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին։
«Այսօր նիկոլը վերջնականապես գծեց հայության ընտրության սահմանագիծը՝ Արցախի հետ կամ առանց նրա։ ( նորություն չէր ասածը)։ Որոշելու համար հաշված ժամեր են տրված։ Քիչ անց պետք է կողմնորոշված քայլ անել. հրապարակներ ու փողոցներ ելնել, կամ ՝ թշնամու, թուրքի ծառան լինել։ Երկընտրանքի պահն է...»,– գրել է նա։

















































