Էմերի․ Կարեւոր նվաճում ունենալու համար պետք է հաղթել ֆավորիտներին
Իսպանական «Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում քառորդ եզրափակիչում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» արգելքը հաղթահարելը (1։0, 1։1)։ Իսպանացի մասնագետն առաջին անգամ կարիերայում դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։
«Կարեւոր նվաճում ունենալու համար պետք է հաղթել ֆավորիտներին։ 1/8 եզրափակիչում հաղթանակը «Յուվենտուսի» նկատմամբ մեզ լիցքավորեց վստահությամբ։
Ես շատ գոհ եմ մեր արդյունքներից։ Մենք հասնում ենք կարեւոր նպատակների։ «Բավարիայի» հետ պատասխան խաղում լուրջ պայքար ստացվեց, բայց արդեն առաջին խաղը ցույց էր տվել, որ մենք ճակատամարտ ենք տալու Մյունխենում։ Մենք կատարյալ խաղացինք պաշտպանությունում։
Կիսաեզրափակիչում կձգտենք ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան հավակնել եզրափակիչի ուղեգրի։ «Լիվերպուլը» գերազանց թիմ է, «Բենֆիկան» նույնպես։ Դիտարժան հանդիպումներ են սպասվում»,- Էմերիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։
«Վիլյառեալը» կիսաեզրափակիչում կմրցի անգլիական «Լիվերպուլի» եւ պորտուգալական «Բենֆիկայի» դիմակայության հաղթողի հետ։ Առաջին խաղում 3։1 հաշվով հաղթել է «Լիվերպուլը»։ Պատասխան հանդիպումն Անգլիայում տեղի կունենա ապրիլի 13-ին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան