Անչելոտի․ Ընդունում եմ, որ մենք կախվածություն ունենք Բենզեմայից
Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Լոնդոնի «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ պատմել է թիմի տրամադրվածության եւ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայից թիմի կախվածության մասին։
Լոնդոնում տեղի ունեցած առաջին խաղում Արքայական թիմը հաղթել էր 3։1 հաշվով Բենզեմայի հեթ-տրիկի շնորհիվ։
«Ծանր դիմակայություն է սպասվում։ Ստիպված ենք լինելու պայքարել մինչեւ վերջին վայրկյանը։ Սպասում ենք, որ «Չելսին» կանի հնարավոր ամեն ինչ՝ մեզ պայքարից դուրս թողնելու համար։ Նրանք Մադրիդ են ժամանել հաղթելու համար։
Ընդունում եմ, որ մենք կախվածություն ունենք Բենզեմայից։ Չենք պատրաստվում հերքել դա։ Ես ուրախ եմ, քանի որ Քարիմը ժամանակակից հարձակվող է եւ անում է այն ամենը, ինչ պահանջվում է հարձակվողներից։ Անհրաժեշտության դեպքում, նա մասնակցում է նաեւ պաշտպանությանը։ Բենզեման ժամանակակից ֆուտբոլում կենտրոնական հարձակվողի կատարյալ օրինակ է»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։
«Ռեալ» - «Չելսի» պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 12-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան