Մարդկանց թոքերում առաջին անգամ միկրոպլաստիկ են հայտնաբերել
Ողջ պացիենտների թոքերի հյուսվածքում առաջին անգամ պլաստիկի մանրագույն մասնիկներ են հայտնաբերել։ Մեծ Բրիտանիայի Հալլի համալսարանի եւ Քասլ Հիլ հիվանդանոցի գիտնականներն այս մասին հայտնում են Science of the Total Environment ամսագրում հրապարակված հոդվածում:
Գիտնականները ուսումնասիրել են թոքերի հյուսվածքի նմուշները, որոնք հավաքվել են Քասլ Հիլ հիվանդանոցում թոքերի տարբեր հիվանդությունների բուժման համար վիրահատությունների ժամանակ: Ընդամենը հետազոտվել է 13 նմուշ, որից 11-ում պլաստիկի մասնիկներ են եղել։ Ընդհանուր առմամբ, գիտնականները հայտնաբերել են պլաստիկի 12 տեսակ, այդ թվում այնպիսիները, որոնք օգտագործվում են սովորական կենցաղային նպատակներով՝ հագուստի պատրաստման, փաթեթավորման եւ շշերի արտադրության համար:
Միկրոմասնիկները հայտնաբերվել են ոչ միայն թոքերի վերին, այլեւ ստորին մասերում, որտեղ, ինչպես նախկինում համարվում էր, շնչուղիները չափազանց նեղ են, ինչը պետք է դժվարացներ մասնիկների մուտքը դրանց մեջ:
Հետաքրքիր է, որ արական սեռի պացիենտների մոտ ավելի շատ պլաստիկ է հայտնաբերվել, քան կանանց մոտ:
Ըստ հետազոտողների՝ դեռեւս հայտնի չէ, թե միկրոպլաստիկն ինչ ազդեցություն կարող է ունենալ մարդու առողջության վրա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից