Ի՞նչ կարելի է անել 54 միլիոն դրամով
Հայտնի դարձավ, որ Ալեն Սիմոնյանի ծառայողական ավտոմեքենան ուղեկցելու համար որոշում է կայացվել 54 միլիոն դրամով գնել եւս երեք ավտոմեքենա:
Համաձայն ենք, որ երկրի այս իրոականության մեջ, սոցիալ տնտեսական այս իրողություններում, նման գնումը, մեղմ ասած, նպատակահարմար չէր:
Իսկ ի՞նչ կարելի էր անել 54 միլիոն դրամով:
Օրինակ, կարելի էր այդ գումարում հիմնովին վերանորոգել 70-75 բազմաբնակարան շենք, կարգի բերել երթեւեկության համար խնդիրներ առաջացնող հորերը, որոնց փականները արդեն շատ ցածր են ասֆալտից, գիշերային լուսավորություն ապահովել Երեւան-Սեւան մայրուղու գոնե մի հատվածի համար, մի քանի փողոցներում կառուցել վերգետնյա անցումներ, հատկացումներ անել կարիքի մեջ գտնվող մանկատների համար:
Թվարկումը կարող ենք անվերջ շարունակել, բայց այստեղ կարեւորն այն է, որ այն վարչախումբը, որն իշխանության եկավ մարդկանց ասելով, թե հարուստներից փողերը խելելու ենք ու բաժանենք աղքատներին, առայժմ իր համար ճոխություններ է ստեղծում:
Top-News.am

















































