Մելիքսեթ Պողոսյանի որդին, որը մեղադրվում է սպանության փորձ կատարելու մեջ, ազատության մեջ է
Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող որդին՝ Կարեն Պողոսյանը, ազատության մեջ է: Տեղեկությունը հաստատում են Քննչական կոմիտեից։
Կոմիտեից հայտնեցին, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Հիշեցնենք, որ 2021 թվականին հուլիսի 14-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում Գորիս քաղաքում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ 33-ամյա Կարեն Պողոսյանի եւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջեւ առաջացած վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ, կային տուժածներ։
Ամբողջական yerevan.today կայքում

















































