Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը
ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր, ապրիլի 3-ին, ՀՀ Առաջին նախագահ
Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արայիկ
Հարությունյանի հետ:
Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է, որ ռուս-ուկրաինական
պատերազմի ընթացիկ փուլում, թե՛ Արցախի ու Հայաստանի իշխանություններից, և
թե՛ ընդդիմադիր ուժերից գերզգույշ հռետորաբանություն և գործողություններ են
պահանջվում ներքաղաքական հակասությունները չսրելու և Հայաստանի ու Արցախի
վիճակն ավելի ևս չբարդացնելու նպատակով»:

















































