Ապրիլի 5-ին, ժամը 18։30-ին հանդիպում ենք Ազատության հրապարակում․ Հանրահավաքի կոչ
Ապրիլի 5-ին, 18։30-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու
հանրահավաք։ Հանրահավաքի իրազեկման հոլովակում ասվում է․ «Բոլորս միասին,
անկախ մեր քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելությունից,
հավաքվենք Ազատության հապարակում։ Դիմում ենք բոլորին՝ կուսակցություններին
և անհանտներին, մտավորականությանը և ՀԿ-ներին, հայաստանցիներին,
արցախահայությանը և սփյուռքին․ կանգնենք կողք-կողքի, միասին ներկայացնենք
մեր պահանջները։ Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը։ Ա՛րի
Ազատության հրապարակ, ցույց տանք աշխարհին մեր միասկանականությունը»։

















































