Սերժ Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել ապրիլյան պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական
կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր «Եռաբլուր» զինվորական
պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել 2016թ. ապրիլյան հաղթական
պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը
զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին: Այս մասին հաղորդում է ՀՀ երրորդ
նախագահի գրասենյակը։
Նախագահ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

















































