Ի՞նչ հիվանդության մասին կարող է մատնանշել ճարպային կուտակման ավելացումը որովայնի շրջանում
Որովայնի շրջանում ճարպային կուտակումների ավելացումը կարող է մատնանշել 2-րդ տեսակի դիաբետի մասին։ Այս մասին նախազգուշացնում է սննդաբան եւ ֆիթնեսի մարզիչ Կասանդրա Բառնսը (Կանադա)։
Բազմաթիվ այլ նշաններ էլ կան, որոնք կարող են մատնանշել այդ հիվանդության մասին։
«Կարեւոր է նշել, որ այդ առանձին նշաններից ոչ մեկը չի նշանակում, թե ձեր արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է, բայց դրանք մատնանշում են այն մասին, որ արժե դիմել բժշկի, որն անհրաժեշտության դեպքում որոշ զննումներ կկատարի»,- ասել է մասնագետը։
Անհանգստացնող գործոններից մեկը «պահեստային անիվ» հիշեցնող քաշի ավելացումն է։ Ըստ մասնագետի՝ քաշի ավելացումը որովայնի շրջանում կարող է վկայել այն մասին, որ արյան մեջ շաքարի մակարդակը կարող է բարձր լինել։ Ուստի, որովայնի մեծացումը բժշկի այցելելու լուրջ առիթ է։
Բառնսի խոսքով՝ արյան մեջ շաքարի բարձր մակարդակի եւս մեկ ակնհայտ նշան է հոգնածության զգացողությունը։
«Իհարկե, հոգնածության զգացողությունը կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ։ Բայց դա կարող է այն բանի նշան լինել, որ ձեր մարմինը արդյունավետ ձեւով չի ներմուծում գլյուկոզան (շաքարը) որպես էներգիա օգտագործելու համար, իսկ դա նշանակում է, որ արյան մեջ շաքարի մակարդակը մնում է բարձր»,- ասել է մասնագետը։
2-րդ տեսակի դիաբետի այլ նշաններից են.
անսովոր ծարավի զգացողությունը;
ուժեղ քաղցի զգացողությունը, անգամ եթե նոր եք կերել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից