Ի՞նչ խնդիր կա, որ Սուրեն Պապիկյանը քարոզարշավի է մասնակցել, նա ՊՆ ղեկավարն է, ոչ թե ԳՇ պետ․ Արփի Դավոյան
ՊՆ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, ՊՆ նախարարը այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է։ Այս մասին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմաանգիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով Վեդիում քարոզարշավի ժամանակ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցության վերաբերյալ քննադատություններին.
«Սուրեն Պապիկյանը եղել է Վեդիում երեկոյան ժամը 8-ից հետո և հանդիպել է կուսակցականների հետ։ Ի՞նչ խնդիր կա, այդտեղ որևէ խնդիր չկա, որովհետև մարդը քաղաքական պաշտոն է զբաղեցնում և կուսակցության վարչության նախագահ է, ոչ թե Գլխավոր շտաբի պետը, ուզում եք աղմուկ սարքել սրանից, չի ստացվի»,- ասաց Արփի Դավոյանը։

















































