Հայաստանում ֆերմերները կարող են սկսել փակել ճանապարհները պարարտանյութի թանկացման պատճառով. Հրաչ Բերբերյան
Պարարտանյութի գների բարձրացման պատճառով գյուղացիները կարող են փակել ճանապարհները: Այս մասին մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։
Նա պարզաբանեց, որ սուբսիդավորման մասին հայտարարած կառավարության միջամտությունից հետո պարարտանյութերի գները 15-17 հազար դրամից 15-20 օրվա ընթացքում 22-24 հազար դրամի են հասել։
Փորձագետը կոչ արեց էկոնոմիկայի նախարարությանը ստուգել իր ընտրած 20 պարարտանյութ ներկրող կազմակերպությունների գործունեությունը։ «Եթե կառավարությունը սուբսիդավորում է 9000 դրամը, ապա պարարտանյութի մեկ պարկը հիմա չպետք է գերազանցի 7000 դրամը։ Պետք է պարզել, թե ում գրպանն են գնում գյուղացիներից գողացված գումարները»,- ընդգծեց Բերբերյանը։

















































