Խրամորթցի Գայանեն միակ կինն է գյուղում, ամուսնու հետ կամավորագրվել է Խրամորթի ինքնապաշտպանությանը
Գայանեն ներկա դրությամբ Խրամորթում գտնվող միակ կինն է։ Գյուղի կանանց ու երեխաներին մարտի 24-ի երեկոյան են տարհանել, երբ ադրբեջանցիները ներխուժել են հարևան Փառուխ գյուղը։ Գայանեն գյուղից ժամանակավորապես հեռանալու հորդորներին չի ենթարկվել․ երեխաներին ճանապարհել է, ինքն ու ամուսինը՝ Լեռնիկը, մնացել են Խրամորթում։
«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ երեխաներին տարել ենք Իվանյան՝ ամուսնուս ընկերոջ տուն, ու հետ եկել գյուղ։ Ես ու ամուսինս այստեղ ենք։ Տղամարդկանց ինչով կարողանում՝ օգնում եմ։ Բայց դա երկրորդական է․ կարևորը՝ արդեն կամավորագրվել եմ, միանալու եմ գյուղը պաշտպանող տղաներին»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Գայանեն։
Մասնագիտությամբ բուժքույր Գայանեն ծնունդով Սիսիանից է․ Խրամորթ հարս է գնացել 15 տարի առաջ։ Ասում է՝ գյուղը լքելու մասին երբևէ չի մտածել․ մինչև մարտի 24-ի ներխուժումն էլ, ադրբեջանցիները պարբերաբար իրադրությունը լարել են, Խրամորթի ուղղությամբ կրակոցներ արձակել, բայց այնտեղից դուրս գալ մտքով անգամ չի անցել։
Ադրբեջանցիների մուղամի ու գյուղը լքելու կոչերն այս ընթացքում էլ ոչ մի օր չեն դադարել․ «Ամեն առավոտ 5։30-ի կողմերը սկսում են իրենց մուղամը, հետո էլ սովորական դարձած կոչերը։ Այսօր առավոտյան էլ նույն բաները նույն հերթականությամբ միացրել են։ Մենք էլ այստեղ մեր հայրենասիրական երգերն ենք միացրել։ Հենց իրենք սկսում են, մենք էլ ենք միացնում, ու իրենց ձայները կտրում են»,-ասում է Գայանեն։
Խրամորթցի կինը համոզված է՝ թշնամին շատ լավ գիտի, որ արցախցին անվախ է, իր հողն ամեն գնով կպահի, ու նրան ոչ գազը կտրելով, ոչ էլ սպառնալիքներով չի կարող ընկճել։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում