Հայկ Մամիջանյան. ՌԴ-ի եւ Բաքվի երկխոսությամբ Ղարաբաղում իրավիճակի հանգուցալուծմանը սպասելը քաղաքական միամտություն է
Ռուսաստանի եւ Ադրբեջանի քաղաքական երկխոսության միջոցով Ղարաբաղում իրավիճակի հանգուցալուծմանը սպասելը քաղաքական միամտություն է. Այս մասին մարտի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին, ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի զինված ուժերի օպերատիվ վերահսկողության մեծ տոկոսը փոխանցվել է Թուրքիային։ Ուստի միամտություն է կարծել, որ Ղարաբաղում իրավիճակը կարող է լուծվել ռուսական եւ ադրբեջանական կողմերի երկխոսության հիման վրա։ «Իրական պատասխանները կարող են հայտնվել միայն Մոսկվայի եւ Անկարայի միջեւ բանակցությունների արդյունքներից հետո, որոնք սարի հետեւում չեն։ Ղարաբաղում արդեն կասկածներ չունեն, որ Հայաստանի իշխանությունները վերջնականապես լվացել են ձեռքերը: Հայաստանի իշխող վերնախավի բոլոր հայտարարությունները Ղարաբաղի վերաբերյալ միայն թոզ փչելու համար են՝ ոչ ավելին»,- նշեց ընդդիմադիրը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում