ՌԴ ՊՆ-ն հաստատում է՝ Ադրբեջանը «Բայրաքթար-ՏԲ 2» է կիրառել
ՌԴ ՊՆ-ն հաստատում է՝ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները՝ Արցախում; Մասնավորապես, ՌԴ ՊՆ-ն ինֆորմացիոն տեղեկագիր է հրապարակել՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեության վերաբերյալ, որում ընդգծվել է.
«Մարտի 24-25-ը Ադրբեջանի Զինված ուժերը, խախտելով եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտի և ստեղծել դիտորդական կետ։ «Բայրաքթար-ՏԲ 2» տիպի անօդաչու թռչող սարքից չորս հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տարածքում գտնվող ստորաբաժանումներին։
Ներկայում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու և զորքերը վերադարձնելու իրենց սկզբնական դիրքեր։ Ադրբեջանական կողմին զորքերը դուրս բերելու կոչ է ուղարկվել»,- նշված է ՌԴ ՊՆ-ի՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեության մասին տեղեկագրում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում