ՌԴ ԱԳՆ-ը ծայրահեղ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ
ՌԴ ԱԳՆ-ը շաբաթ օրը հայտարարություն է տարածել՝ ծայրահեղ մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության 2022թ․ մարտի 26-ի տեղեկատվական տեղեկագրում արձանագրված ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի զինված ներթափանցման եւ հրադադարի ռեժիմի խախտման փաստերը հակասում են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի Հայտարարության դրույթներին»- ասվում է հայտարարության մեջ։
«Մենք վճռական կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն եւ ապահովել ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների անշեղ կատարումը»,- հայտարարել են ԱԳՆ-ում։
Ռուս խաղաղապահների գծով, երկու կողմերի փոխգործակցությամբ, անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի համար, ասվում է փաստաթղթում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում