Առուշ Առուշանյանի գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործով դատավարության փուլն ավարտվեց. դատավոր Գնել Գասպարյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել է, որ որոշման հրապարակման օրվա և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնի։
«Արդարությունը պետք է հաղթի!!!»,- գրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը հուլիսի 15-ին հայտարարել էր Առուշանյանին մեղադրանք առաջադրելու մասին։

















































