ԵՄ-ն մտահոգված է Ստեփանակերտի գազամատակարարման անջատմամբ. Պիտեր Ստանո
ԵՄ-ն մտահոգված է Ստեփանակերտի գազամատակարարման անջատմամբ։ Շտապ անհրաժեշտ է վերականգնել մատակարարումը տեղի տուժած բնակչությանը։ Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին հարցերով գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն։
«ԵՄ-ն կոչ է անում իշխանություններին, որոնք վերահսկողություն ունեն, թույլ տալ դա՝ հատկապես ներկայիս եղանակի պայմաններում»,- նշել է Պիտեր Ստանոն։
Հիշեցնենք, որ մարտի 8-ին, ժամը 1։00–ի սահմանում, գազատարի վնասման պատճառով Արցախի տարածքում խափանվել էր գազամատակարարումը, իսկ ադրբեջանական կողմը պարբերաբար խոչընդոտում էր գազատարի վերանորոգման աշխատանքներին։ Շուրջ 10 օր Արցախը կանգնած էր հումանիտար աղետի առջև՝ զրկված լինելով գազամատակարարումից և եղանակային ոչ բարենպաստ պայմաններում ջեռուցման տարրական պայմաններից։ Ի վերջո, ռուս խաղաղապահ ուժերի միջնորդությամբ, հնարավոր է եղել վերանորոգել և ապահովել գազամատակարարումը, սակայն մարտի 21-ին հայտնի դարձավ, որ վերանորոգման աշխատանքների քողի ներքո ադրբեջանական կողմը գազատարի վրա փական է տեղադրել, որ ցանկության դեպքում՝ ցանկացած պահի կարողանա դադարեցնել Արցախում գազամատակարարումը։ Արցախում մարտի 21-ից կրկին գազ չկա։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում