Սանոսյան գնելը բան ա խոսք տվել, չի արել․ Երևան-Սևան մայրուղին փակ է
Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները դեմ էին խոշորացմանը և դեկտեմբերի 5–ին տեղի ունեցած Սևան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին չէին մասնակցել։ Այս պահին նրանք հերթական բողոքի ակցիան են կազմակերպել՝ փակելով Երևան-Սևան մայրուղին, պնդում են՝ խոշորացման չեն գնալու։
«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպում ենք պահանջում։ Սանոսյանը թող գա մեզ պատասխան տա՝ վերջը ինչ է լինելու, մենք խոշորացում չենք ուզում։ Կառավարության հետ պահանջ չկա, մեր պահանջը Սանոսյանի հետ է, ով մեզ բան է խոսք տվել ու չի արել»,- ասում են ակցիայի մասնակիցները։

















































