ՔՊ-ականները միաձայն ընդունեցին ընդդիմադիր պատգամավորի հեղինակած նախագիծը
Ազգային ժողովն ընդունեց պատգամավոր Աղվան Վարդանյանի օրենքի նախագիծը, ըստ որի ՀՀ դրոշը մշտապես բարձրացվում է նաև հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, պետական գիտական, մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց շենքերի վրա:
«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 94 կողմ ձայն։
Փոխարենը ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու համար պատիժ նախատեսող օրինագիծը մերժվեց։

















































