Դավիթ Բաբայան. 1920 թվականի մարտի 22-ին Թուրքիան եւ Ադրբեջանը իրականացրեցին Շուշիի ցեղասպանությունը
Լրացավ Շուշիի ցեղասպանության հերթական տարելիցը: Այս առնչությամբ Արցախի արտաքին գործերի նախարար, Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանն արել է հետեւյալ գրառումը:
«1920 թվականի մարտի 22-ին #Թուրքիան, #Ադրբեջանը եւ տարբեր շրջաններից իրենց բանակում հավաքագրված #ավազակներն ու #մարդասպաններն իրականացրեցին Շուշիի #ցեղասպանությունը, որի արդյունքում քանդվեցին մայրաքաղաք #Արցախը եւ կարեւորագույն #հայկական քաղաքական եւ մշակութային կենտրոններից մեկը՝ Շուշի քաղաքը:
Տասնյակ հազարավոր հայեր #կոտորվեցին եւ #աքսորվեցին: Արցախի պատմությունը դրանից հետո բոլորովին այլ ճանապարհով գնաց։
Նույնը տեղի ունեցավ հարյուր տարի անց, երբ Արցախը լայնածավալ հարձակման ենթարկվեց 1920 թվականի Շուշիի ցեղասպանությունը կազմակերպողների ժառանգների կողմից։
Մենք Շուշիի ողբերգությունը երբեք չպետք է մոռանանք: Մոռանալ #ողբերգությունները նշանակում է հաշտվել դրանց հետ եւ արդարացնել դրանք։ Այդ ամնեզիայի հետեւանքներն այդպիսի ժողովրդի ու պետության անհետացումն է։
Արցախի Պահպանողական կուսակցության բոլոր անդամներն այս օրերին հիշում են մեր անմեղ զոհերին եւ աղոթում նրանց անմահ հոգիների համար»։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում