ՖԻԴԵ-ն որակազրկեց Սերգեյ Կարյակինին
Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) Էթիկայի հանձնաժողովը 6 ամսով որակազրկել է ռուսաստանցի շախմատիստ Սերգեյ Կարյակինին՝ Ուկրաինայում Ռուսաստանի զորքերի գործողություններին հրապարակային աջակցություն հայտնելու համար։
«Սերգեյ Կարյակինը մեղավոր է ճանաչվել ՖԻԴԵ-ի էթիկայի կանոնագրքի 2.2.10 հոդվածը խախտելու մեջ։ Նրան արգելվում է մասնակցել ՖԻԴԵ-ի մրցաշարերին։ Որոշումն ուժի մեջ է մտնում մարտի 21-ից»,- նշվում է ՖԻԴԵ-ի հայտարարությունում։
2.2.10 հոդվածը ենթադրում է պատիժ շախմատի եւ ՖԻԴԵ-ի հեղինակությանը վնաս հասցնելու համար։
Որակազրկման պատճառով Կարյակինը հնարավորությու չի ունենա մասնակցել հունիսի 16-ից հուլիսի 7-ն անցկացվելիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան