Այս իշխանությունն իրավունք չունի ասելու, որ ստացել է ժողովրդի մանդատը. Լարիսա Ալավերդյան
«Այս իշխանությունն իրավունք չունի ասելու, որ ստացել է ժողովրդի մանդատը, քանի որ նրանք հստակ ճանապարհով գնում են դեպի հայ-ադրբեջանական ցեղասպան քաղաքականության»։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Նա նշեց, որ այլեւս չի կարելի ասել, որ ժողովուրդը խաբված է, դա այլեւս արդարացում չէ, որովհետեւ ամեն ինչ բացահայտ է.
« Իշխանության եկած անձինք, ակնհայտորեն, մեկը մյուսի հետեւից ասում են ժողովրդի համար ոչ ընդունելի բանաձեւեր։ Ես մեծ հարգանք ունեմ դիջեյության նկատմամբ, թող այդ մարդը շարունակեր զբաղվել դրանով, որովհետեւ ինքն ունի զրոյական գիտելիքներ։ Ասել, թե 1991 թվականին Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անգրագիտություն է։ Եթե դուք մեր ուսանողը լինեիք համալսարանում, չէիք ավարտի»,-նշեց Ալավերդյանը։

















































