Ներքին Հանդի պատմությունը ցույց է տալիս, թե ինչ աղետ է բերել թյուրքամետ իշխանությունը մեր հայրենիքի գլխին
Նախընթաց օրերին առաջնային օրակարգ եկած Ներքին Հանդի պատմությունը հոյասքանչ կերպով ցույց է տալիս, թե ինչ աղետ է բերել ՀՀ դե-ֆակտո թյուրքամետ իշխանությունը մեր հայրենիքի գլխին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«• 1906 թ․-ին՝ հայ-թաթարական բախումների օրերին, Կապանից հարավ ընկած Շիշկերտ, Կեմանց, Ծավ, Հանդ, Շիկահող և Սրաշեն գյուղերը կտրված էին հայաբնակ վայրերից և շրջապատված թյուրք տարրով։
• Օգոստոսի 6-ին՝ Կովսականի և Կերենի թյուրքերը, միավորված Երասխ գետն անցած ատրպատականցի թյուրքերի հետ, մեծ ամբոխով պաշարում են Հանդ, Շիկահող և Սրաշեն գյուղերը։ Երկու օրվա արդյունավետ դիմադրության շնորհիվ թշնամին հետ է շպրտվում։ Հասկանալով, որ դժվար է միաժամանակ երեք գյուղի դեմ գրոհել՝ թշնամին համախումբ կերպով պաշարում է Հանդը՝ գողանալով 60 կով, հրկիզելով գյուղամերձ մարագները։ Կորյուն անվամբ մի քաջորդու ղեկավարած երիտասարդների խումբը, օգնության հասնելով հանդեցիներին, փրկում է գյուղը վերահաս ոչնչացումից։
• Հասկանալով, որ թշնամու հետ իր լեզվով պետք է խոսես, հայերը հակահարձակվում են՝ ոչնչացնելով թշնամական որջերից Մթնաձորը, Սանալուն և Քյոլլուն, որոնք բոլորը նախկինում հայաբնակ, իսկ ուշ միջնադարում բռնի հայաթափված և թյուրքերով լցված գյուղեր էին։
• 116-ամյա վաղեմության դեպքերից ո՞րը չի պատահում այսօր՝ կովերի առևանգո՞ւմը, մարագների (գյուղտեխնիկայի) թիրախավորումը, շրջափակման մեջ հայտնված Սյունիքի գյուղերը, Հայաստանի հարավ-արևելքի հանդեպ թյուրքական աշխարհի նկրտումնե՞րը, թե՞ ի վերջո հայաբնակությունից հետո նորից թշնամուն հանձնված Կերենը, Կովսականը և Քյոլլուն։ Դեռ ավելին՝ ի տարբերություն 116 տարի առաջվա՝ այսօր կորյուններ ու նիկոլդումաններ էլ չկան, որովհետև մեծ մասին կա՛մ ստույգ մահվան ուղարկեցին պատերազմի ժամանակ, կա՛մ դրանից հետո բանտարկեցին։
• Հայաստանի կոլաբորացիոնիստական վարչակարգը, որ իշխանությունը զավթել է մեր պետությունն ինքնիշխանությունից զրկելու դրդմամբ ու մղումով, մեզ հետ է գցել 1 հարյուրամյակ՝ ազգ-պետությունից դարձնելով «Հարավային Կովկասի հայ փոքրամասնություն»։ Առանց այս վարչակարգի հեռացման Հայաստանը որևէ ասպարեզում անգամ փոքրիկ զարգացման շանս չունի՛։
* դեպքերի քարտեզը՝ կից ակտիվ հղմամբ»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից