Ճանապարհների վիճակը՝ մարտի 16-ի ժամը 9-ի դրությամբ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Սիսիանի տարածաշրջանի Գորայք-Զանգեր ավտոճանապարհին բուք է։ Վերոնշյալ ճանապարհահատվածում առաջացել է խցանում, ինչի հետևանքով պարբերաբար ավտոճանապարհը փակվում է։
Հարգելի՛ վարորդներ, կոչ ենք անում չխոչընդոտել կապալառու կազմակերպության աշխատանքներին, հետևել ճանապարհային ոստիկանության հրահանգներին և կապալառու կազմակերպության հորդորներին։
Գնդեվազ-Ջերմուկ, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները և Սարավանի լեռնանցքը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Գորիսի, Գավառի, Մարտունիի, Նաիրիի, Դիլիջանի, Իջևանի, Վանաձորի, Թումանյանի և Տաշիրի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

















































