Հայաստանի 11 բռնցքամարտիկ մեկնել է Մեքսիկա
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի Հայաստանի հավաքականի 11 մարզիկներ մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ մեկնել են Մեքսիկա, որտեղ կանցկացնեն ուսումնամարզական հավաք և պրոֆեսիոնալ մենամարտեր մեքսիկացի բռնցքամարտիկների հետ, հաղորդում է Համահայկական բռնցքամարտի և պրոֆեսիոնալ մարզաձևերի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Մեքսիկայում ռինգ դուրս կգան 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 54 կգ քաշային Ռուբեն Գարբոյանը, 57 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 60 կգ քաշայիններ Ժորժիկ Մարությանն ու Սամվել Այդինյանը, 63,5 կգ քաշայիններ Հրայր Մաթևոսյանն ու Համլետ Մնացականյանը, 67 կգ քաշային Արմեն Մաշակարյանը, 71 կգ քաշայիններ Արսեն Պողոսյանն ու Տիգրան Մելքոնյանը և 75 կգ քաշային Վահե Հաբեթյանը:
Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում է ՀԲՊՄՖ նախագահ Գառնիկ Հարությունյանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը