Արցախում հումանիտար աղետ է, Հայաստանը կանգնած է պարենային անվտանգության լրջագույն խնդիրների առջև. Ագնեսա Խամոյան
Արցախում հումանիտար աղետ է՝ չկա գազ, էլ. էներգիա, Հայաստանը կանգնած է պարենային անվտանգության լրջագույն խնդիրների առջեւ։ Խանութներում ալյուրի, շաքարավազի եւ նպարեղենի գների աճն ուղիղ համեմատական է երկրի գահավիժմանը:
Մարդիկ խուճապահար գնում են ինչ կարող են եւ որքան կարող են, որովհետեւ վաղը շաքարավազի ամեն թանկացած կիլոգրամի համար 50-100 դրամ ավել գումար չունեն պարզապես, ու վերջապես՝ ի՞նչ վստահություն հրաժարականի խոստում տված, բայց հետո դա «կատակ» որակած Վահան Քերոբյանի եւ իր շեֆի խոսքի նկատմամբ, թե ամեն ինչ վերահսկողության տակ է։ Մարդիկ 44 օր պատերազմում «հաղթում էին», հիմա ալյուրի ու ձեթի փոխարեն երկնքից թափվող մանանայի հեքիաթն ինչ է, որ չպատմեն։
Ժողովրդի անունից ամենաշատը խոսող ու սեփական հանցանքները ժողովրդի գրպանը գցող իշխանությունը մենակ է թողել այդ նույն ժողովրդին, հիմա առնվազն կարող էր գնալ գների սառեցման, որոշակի ապրանքների արտահանման արգելքի, բայց ոչ, բա իրենց սրտի օլիգարխները ոնց գերշահույթ ապահովեն, որից էլ իրենց «փայն» հանեն։
Հ.Գ. Լուսանկարներն այսօրվա են, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, իսկ մեր օրերում Աննա Հակոբյանի հիմնադրամին պարտաճանաչ գումար մուծող Արտակ Սարգսյանի ՍԱՍ սուպերմարկետում շաքարավազի գինը տեսնելիս շաքարդ անմիջապես է բարձրանում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից